Հանգստյան օրերին սպասվում է թույլ ձյուն. օդի ջերմաստիճանը կբարձրանա
[color=#CC0000]Հանրապետության տարածքում`[/color]
Դեկտեմբերի 24-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորում, 25-27-ը շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր տեսանելիություն: 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Դեկտեմբերի 25-26-ը՝ հատկապես գիշերները, օդի ջերմաստիճանը կբարձրանա 13-15, ցերեկները՝ 6-8 աստիճանով:
[img]/ups/images/0030864001482514061985722.jpg[/img]
[color=#CC0000]Երևանում՝[/color]
Դեկտեմբերի 24-27-ը ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է թույլ ձյուն: 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
[img]/ups/images/0211176001482514075567115.jpg[/img]