211652_close_icon
views-count19657 դիտում article-date 21:22 21-12-2016

Փաստաբանը հաղթեց ՀՔԾ-ին ու դատախազությանը. Փաստինֆո

Դատարանն այսօր բավարարել է քաղաքացիական ակտիվիստ, Armtimes.com լրատվական կայքի ֆոտոթղթակից Տիգրան Մազմանյանի ներկայացուցիչ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանի բողոքը՝ Տիգրան Մազմանյանին ապօրինի ազատությունից զրկելու և լրագրողական գործունեությանը խոչընդոտելու հետ կապված քրեական գործ չհարուցելու ՀՔԾ որոշման դեմ: Ինչպես «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց Ա.Ղարագյոզյանը, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը բավարարելով իր բողոքը՝ որոշել է ՀՔԾ-ին և տարածքային դատախազությանը պարտավորեցնել վերացնել Տ.Մազմանյանի իրավունքների ու ազատությունների խախտումը ու քրեական գործ հարուցել: Փաստաբանը բողոքում պահանջում էր վերացնել ՀՔԾ-ի և Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության անգործությունը և քրեական գործ հարուցել Տիգրան Մազմանյանին ապօրինի ազատությունից զրկելու և լրագրողական գործունեությանը խոչընդոտելու հետ կապված: Փաստաբանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Տիգրան Մազմանյանին ապօրինի ազատությունից զրկելու և լրագրողական գործունեությանը խոչընդոտելու հետ կապված: ՀՔԾ-ն քրեական գործ չէր հարուցել, հաղորդումն ուղարկել էր ոստիկանության Ներքին անվտանգության վարչություն, իսկ փաստաբանի բողոքն՝ ուղղված դատախազին, մնացել էր անպատասխան։ Աղբյուր` [url=http://www.pastinfo.am/hy/news/2016/12/21/%D5%93%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%B2%D5%A9%D5%A5%D6%81-%D5%80%D5%94%D4%BE-%D5%AB%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8/488452]Փաստինֆո[/url]

Նմանատիպ նյութեր