1638 դիտում
21:48 21-12-2016
9 տարի առաջ տեղի ունեցած սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է. նրան առաջադրվել է մեղադրանք
ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 41-ամյա տղամարդուն՝ 9 տարի առաջ տեղի ունեցած սպանության փորձի համար։
1971թ. ծնված Ա.Խաչատրյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2007 թվականի մայիսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3 տարբեր հոդվածներով նախատեսված արարք կատարելու մեղադրանքով։ Նա հայտնաբերվել է դեկտեմբերի 17-ին՝ ժամը 02:25-ին, «Զվարթնոց» օդանավակայանում, և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:
Նախնական քննության տվյալներով՝ Վանաձորի բնակիչ Ա.Խաչատրյանը 2007թ. մարտի 3-ին՝ ժամը 20-ի սահմաններում, ալկոհոլ օգտագործած վիճակում, իր անձնական օգտագործման «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան քաղաքի Աբովյան և Կալինինի փողոցների սկզբնամասում բախվել է նույն քաղաքի բնակիչ Ս.Եսայանի անձնական օգտագործման «ՈՒԱԶ» 452 մակնիշի ավտոմեքենային։ Ավտովթարի պատճառով առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ Ա.Խաչատրյանն ընկերոջ հետ միասին բռնություն է գործադրել Ս.Եսայանի նկատմամբ, հրել և գցել նրանց գործողությունները կանխող Ս.Եսայանի մորը` Ս. Պողոսյանին:
Միջադեպը շարունակություն է ունեցել ժամեր անց։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Ա.Խաչատրյանը գնացել է Վանաձոր, տանից վերցրել առանց համապատասխան թույլտվության ձեռք բերված և պահվող, հրազեն հանդիսացող «ԱԿ-74» տեսակի 784805 գործարանային համարի ինքնաձիգը` ռազմամաթերք հանդիսացող թվով 27 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներով, և ժամը 22-ի սահմաններում վերադարձել Դիլիջան քաղաք, որտեղ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակել է Ս.Եսայանի ուղղությամբ: Դեպքից հետո Ա.Խաչատրյանը դիմել էր փախուստի։
Մեղադրյալի՝ քննությունից թաքնվելու հիմքով 2007 թվականին կասեցված քրեական գործի վարույթը Տավուշի մարզային քննչական վարչությունում 2016 թվականի դեկտեմբերի 17-ին վերսկսվել է։ Նույն օրը Ա.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 10-րդ կետերով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
2016 թվականի դեկտեմբերի 18-ին միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը վերհաստատելու մասին, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
5372 դիտում
21:11 17-08-2018
Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար. նախաքննությունն ավարտվել է
Այս բաժնից
904 դիտում
20:18 25-11-2024
Սիսիանի տարածաշրջանում խիտ մառախուղ է
874 դիտում
19:28 25-11-2024
Բռնության, այդ թվում՝ գենդերային հիմքով բռնության որևէ դրսևորում արդարացում չունի․ ՄԻՊ