Մոսկվայում ձերբակալել են Դեդ Հասանի մտերիմ Միրո Համադյանին՝ «Միրոնին»
Ռուսական Prime Crime-ին հայտնի է դարձել, որ փետրվարի 13-ին իրավապահները համալիր գործողությունների արդյունքում ձերբակալել են Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) մոտ ազգական՝ 32-ամյա «օրենքով գող» Դմիտրի Չանտուրիային, նույն ինքը՝ Միրոնը,, ում իսկական անունը, պարզվել է Միրո Համադյանն է:
Նրան բերման են ենթարկել Մոսկվայի Նովոռյազանի փողոցի N98 տանը՝ Ռուսաստանի Դաշնությունում անօրինական գտնվելու մեղադրանքով:
Միրոնը՝ հայտնի իր ճարպկությամբ, միշտ կարողացել է խուսափել ճաղավանդակների հետևում հայտնվելուց:
Մոսկվայի Մեշչանի դատարանը վճռել է արտաքսել ՌԴ-ից Միրոնին և տուգանել 5000 ռուբլով, իսկ մինչ արտաքսումը նա պահվելու է անօրինական ներգաղթյալների համար նախատեսված հատուկ մեկուսարանում:
Միրոնը «թագադրվել է» 2000 թվականին: