3965 դիտում
11:24 20-12-2016
Երիտասարդ մասնագետները ստեղծել են ԱԹՍ–ները չեզոքացնող համակարգ, որը տեղադրվել է սահմանային դիրքերում. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Մամուլում արդեն հրապարակումներ են եղել` հայկական բանակում նորագույն տեխնոլոգիաների ներմուծման և սահմանագոտում զինվորների համար առավել անվտանգ ծառայություն ապահովելուն ուղղված ջանքերի վերաբերյալ։ Խոսքը վերաբերվում է սահմանային գոտում գիշերային համապատասխան սարքավորումների տեղադրմանը, որոնց բացակայության պատճառով մեր զինվորները գիշերային ժամերին թշնամու քայլերը չեն կարողանում տեսնել։
Փաստորեն, այժմ սահմանի ողջ երկայնքն ապահովվել է հայ մասնագետների ստեղծած այդ սարքերով։ Ի դեպ. սա միակ ձեռքբերումը չէ. մեր մասնագետների ուժերով այսօր ստեղծվում են բանակի համար խիստ անհրաժեշտ ռազմական սարքավորումներ:
«Փաստի» տեղեկություններով` սահմանների ամրությունն ապահովելու և բանակը նորագույն տեխնոլոգիաներով զինելու հարցում ներգրավված են հայկական ընկերությունների երիտասարդ, արհեստավարժ մասնագետներ, որոնք իրականացնում են բարձր կարգի պրոֆեսիոնալ աշխատանք:
Մասնավորապես, «Յուքոմ» ընկերության երիտասարդ մասնագետների շնորհիվ ստեղծվել է եզակի համակարգ, որի շնորհիվ չեզոքացվում են ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը:
Սա շատ կարևոր փաստ է, որովհետև ապրիլյան պատերազմի ժամանակ հենց այդ սարքերի շնորհիվ ադրբեջանական կողմը հսկայական կորուստներ էր պատճառում հայկական բանակին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2937 դիտում
09:33 25-05-2016
Անօդաչու սարքերը չեզոքացնող համակարգեր ստեղծող հայ մասնագետները առաջընթաց են արձանագրել. «Ժողովուրդ»
13607 դիտում
16:17 16-09-2017
Իրանցի մասնագետները ստեղծել են ոչ միջուկային գերհզոր ռումբ, որը հավասարազոր է ամերիկյան GBU-43 ռումբին
56606 դիտում
09:29 07-05-2020
Իտալացի գիտնականները հայտնել են կորոնավիրուսը չեզոքացնող աշխարհում առաջին պատվաստանյութի ստեղծման մասին
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը