12322 դիտում
09:16 20-12-2016
Փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 1 դրամ 22 լումայով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման մասին որոշում կկայացնի, ըստ որի՝ 2017 թվականի փետրվարի 1-ից բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 1 դրամ 22 լումայով։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողների, այդ թվում՝ բնակչության համար ցերեկային սակագինը 1 կվտ-ի համար կդառնա 44 դրամ 98 լումա, գիշերայինը՝ 34 դրամ 98 լումա։ Նկատենք, որ այս տարվա օգոստոսի 1-ից բնակչության համար էլէներգիայի գործող ցերեկային և գիշերային սակագները նվազեցվել էին 2.58 դրամով։ Ի դեպ, սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար ցերեկային սակագինը կսահմանվի 40 դրամ/կՎտժ, գիշերայինը՝ 30 դրամ։ Այսպիսով՝ պետք է արձանագրենք, որ ՀԾԿՀ-ն նախընտրական քարոզչություն է իրականացնում իշխող ռեժիմի համար՝ սիմվոլիկ նվազեցումներ անելով և չի բացառվում, որ գալիք ընտրություններից հետո էլէներգիայի և գազի սակագները կրկին բարձրացվեն»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1168 դիտում
12:14 27-12-2023
Էլեկտրաէներգիայի սակագինը ՀՀ-ում չի փոխվի 2024 թվականի փետրվարի 1-ից
5277 դիտում
13:42 05-02-2018
«Արևէկ» արևային էլեկտրակայանի էլեկտրաէներգիայի սակագինը կսահմանվի 51.287 դրամ
3045 դիտում
23:06 11-08-2020
Արցախի չգազաֆիկացված 155 համայնքներում էլեկտրաէներգիայի սակագինը կդառնա 15 դրամ
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»