211652_close_icon
views-count4790 դիտում article-date 22:36 20-12-2016

Խեցիների քարանձավը ծածկված է մոտ 4,6 մլն խեցիներից հավաքված խճանկարներով․ հետաքրքիր փաստեր

Խեցիների քարանձավը գտնվում է Մեծ Բրիտանիայի Քենթ կոմսության Մարգիթ քաղաքում, որը ձեռակերտ հուշարձան է, 20 մ երկարությամբ քարանձավ, որի պատերն ու առաստաղը՝ ընդհանուր առմամբ 190 մ², ծածկված են մոտ 4,6 մլն խեցիներից հավաքված խճանկարներով։ Հայտնաբերվել է 1835 թվականին։ Կառուցման ստույգ ժամանակաշրջանը և նպատակը անհայտ են: Քարանձավը հայտնաբերումից 2 տարի անց բացվել է այցելության համար, և գործում է մինչ օրս։ Հայտնաբերման թվականի մասին կան տարբեր կարծիքներ, թեև ամենահավանականը 1835 թվականն է։ Առաջին գրավոր հիշատակումը եղել Քենթի լրագիր պարբերականի 1838 թվականի մայիսի 22-ի համարում, որը հասարակական զվարճանքի վայրի բացման մասին էր հայտարարում։ Քարանձավը մասնավոր սեփականություն է։1932 թվականին գազային լուսավորությունը փոխարինվել է էլեկտրականով։ Գազային լուսավորության արտանետումները խամրեցրել և կեղտոտել էին մի ժամանակ փայլփլող խեցիները։ Քարնձավը տուժել է նաև ներթափանցող ջրերից։ 2012 թվականին՝ հնգամյա կոնսերվացման ծրագրից հետո, վերականգնողական աշխատանքներ են տարվել Անգլիական Ժառանգություն և Շենքեր ռիսկային ցուցակներում կազմակերպությունների համատեղ ուժերով։ Խճանկարների պանելների փոխման սխեմա է մշակվել 2012 թվականին։ 2008 թվականին կազմավորվել է «Խեցիների քարանձավի ընկերներ» ոչ առևտրային կազմակերպությունը, որի նպատակն է եզակի պատմական հուշարձանի պահպանումը։

Նմանատիպ նյութեր