211652_close_icon
views-count2668 դիտում article-date 16:34 03-06-2017

Երկիրն աղբով է ծածկված, տուրիզմի մասին խոսք լինել չի կարող. Կարինե Դանիելյան

«Մոլորակը մեր դեմ է դուրս եկել, քանի որ նրան հանգիստ չենք տալիս։ Մարդն ավելի ակտիվորեն է շահագործում բնությունը: Մեր օրերում աղետներն ու բնական տարերքները ասվածի վկայությունն են: Հայաստանն բնապահպանական խնդիրներին լուրջ չի վերաբերվում: Հետևաբար՝ հասկանալի է՝ ինչու է երկրում նման վիճակ»,- Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան նվիրված քննարկմանն այսօր ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը։ Բնապահպանը նկատեց, որ այս կամ այն ոլորտում ծրագիր կազմելիս հիմնականում ուշադրությունից դուրս են մնում բնապահպանական կետերը: Նա հավելեց, որ այս պահին ինքը փորձում է դրական միտումներ տեսել ՀՀ կառավարության «Մաքուր Հայաստան» ծրագրի մեջ: «Երկիրն աղբով է ծածկված, տուրիզմի մասին խոսք լինել չի կարող, և եթե վերոնշյալ ծրագիրն իրականացվի, գոնե տուրիզմի ոլորտում դրական առաջընթաց կգրանցվի»,- շեշտեց նա։ Կարինե Դանիելյանն ընդունելի չի համարում այն մոտեցումը, թե Էկոլոգիան, դրա պահպանումը հարուստ երկրներին է հարիր: Նա մատնացույց արեց, որ Հայաստանում մի շարք էլիտար շենքեր են կառուցվել, ինչը փողի պակասի մասին չի վկայում:

Նմանատիպ նյութեր