Զինված հարձակում Թուրքիայի մայրաքաղաքում. ծանր հրազենային վիրավորում է ստացել ՌԴ դեսպանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում զինված անհայտ անձինք հարձակում են իրականացրել Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի վրա: Այս մասին հայտնում է [url=http://www.rbc.ru/politics/19/12/2016/585807fe9a79479cc91af84f]RBC[/url]-ն:
Hurriyet-ի տեղեկություններով՝ դեսպանը ծանր հրազենային վիրավորում է ստացել:
Ըստ NTV հեռուստաալիքի՝ ՌԴ դեսպանի հետ հոսպիտալացվել է ևս 3 վիրավոր:
Նշենք, որ հարձակումը տեղի է ունեցել ցուցահանդեսի բացման ժամանակ՝ Անկարայի ժամանակակից արվեստի կենտրոնում, երբ ՌԴ դեսպանը ելույթ է ունեցել:
ՌԴ դեսպան Ա. Կառլովի դեմ մահափորձ իրականացրած անձը վնասազերծվել է ոստիկանական գործողությունների արդյունքում:
****
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ծանր վիրավորված Թուրքիայում ՌԴ դեսպան Ա.Կառլովի կյանքը փրկել չի հաջողվել:
Նշենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ Ռուսաստանը որակում է Անկարայում տեղի ունեցածը որպես ահաբեկչական գործողություն:
[img]/ups/images/0644741001482170107940787.jpg[/img]