211652_close_icon

Սիրիայում ռուս դեսանտայինների հրամանատար է մահացել

views-count3594 դիտում article-date 14:48 19-12-2016
Սիրիայում մահացել է ՌԴ ռազմատիեզերական ուժերի դեսանտային-գրոհային գումարտակի հրամանատար, մայոր Սանալ Սանչիրովը։ Նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին, Կալմիկիայի Յաշկուլ ավանում, հաղորդում է «Մեդուզա» պորտալը։ Մայոր Սանչիրովը Սիրիայում զոհված 23-րդ ռուս զինվորականն է։ Առաջին լուրերն այն մասին, որ մայորը մահացել է, սոցցանցերում էր հայտնվել դեկտեմբերի 12-ին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ոչ մի կերպ չէր մեկնաբանել այդ տեղեկությունը։ Հայտնի չէ, թե ինչ պայմաններում է վերջինս մահացել։

Նմանատիպ նյութեր