Ամերիկյան իշխանությունները մոտ 200 դեսանտայինների կուղարկեն Բաղդադ, ինչը խնդրել են իրաքյան իշխանությունները; Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով իր ռազմական աղբյուրին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ի զինված ուժերի 82-րդ օդադեսանտային դիվիզիայի 2 հավելյալ գումարտակներ կուղևորվեն Իրաք։
Հեռուստաալիքը նշել է, որ որոշումը կայացնելու է գեներալ-լեյտենանտ Սթիվեն Թաունսենդը, ով հանդիսանում է ԱՄՆ-ի գլխավորությամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարող կոալիցիոն ուժերի բարձրաստիճան հրամանատար։
Սպասվում է, որ Պենտագոնը այսօր առավել մանրամասն տեղեկություններ կհայտնի այդ մասին։