211652_close_icon

Գերմանիան մտադիր է Իրաք ուղարկել 40 դեսանտայինների

views-count2635 դիտում article-date 15:30 13-09-2014
Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ Գերմանիան մտադիր է Իրաք ուղարկել 40 դեսանտայինների, որոնք «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցում քուրդ զինվորականներին կսովորեցնեն օգտվել գերմանական սպառազինությունից: Բացի այդ, ընդգծվում է, որ Գերմանիան մտադիր է քրդերին ապահովել գրոհային հրացաններով, հակատանկային միջոցներով ու զրահատեխնիկայով: Դեռ հայտնի չէ դեսանտայինների ուղարկման ստույգ ժամկետը:

Նմանատիպ նյութեր