Ռուսաստանի էկոնոմիկայի ամբողջական վերականգնումը քիչ հավանական է. Financial Times
Նավթի գների աճը խթանում է Ռուսաստանի տնտեսական կայունացմանը, սակայն համապատասխան բարեփոխումների և ներդրումների բացակայությունը արգելակում է տնտեսության վերականգնումը, գրում է հեղինակավոր Financial Times-ը։
«Նավթի գնի աճի դեպքում Դոնալդ Թրամփի ադմինիստրացիայի գլխավորությամբ պատժամիջոցների մեղմացման հույսով՝ ներդրողների մի մասը գտնում է, որ Ռուսաստանի տնտեսության վերականգնման գործընթացը կարագանա»,-նշում է թերթը։
Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Ռուսաստանում այդ սպասումները ավելի «խլացված են»։ Փորձագետների խոսքով՝ ռուսաստանցիների մեծ մասը մինչև հիմա տնտեսության մեջ ոչ մի կայունացում չեն զգում։ Բնակչության իրական եկամուտները շարունակում են կրճատվել։
Իսկ Renaissance Capital-ի առաջատար տնտեսագետ Օլեգ Կուզմինը հայտարարել է, որ վերականգնման գործընթաց երկար ու փուլերով է տեղի ունենալու։