63021 դիտում
09:39 19-12-2016
Յոնջլախցի Նորոն, ով սպանության համար «պադստավկա» էր անում իր հարազատին, տարիներ առաջ բանտում «գահընկեց է եղել ջութակ նվագելու» համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օրերս սպանություն կատարելու կասկածանքով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի միջնորդությամբ նույն վարչական շրջանի դատարանի որոշմամբ կալանավորված «Յոնջլախցի Նորո» մականվամբ 45-ամյա Նորար Ղազարյանը մամուլին հարցազրույց էր տվել և հայտնել, որ ինքը «ճշտով ապրող տղա է», որ սպանությունը կատարել է, քանի որ հարձակվել էին իր տան վրա և էլի մի շարք «լոլոներ էր կարդացել»՝ իրեն համարելով զոհ ու որ ինքը հանցագործ աշխարհում հեղինակություն է։
Նշված սպանությունը կատարելու կասկածանքով մինչև Յոնջլախցի Նորոյին կալանավորելը ձերբակալվել, իսկ հետո կալանավորվել էր «Ավանցի գիժ» մականվամբ նրա ազգականը ու այդ մասին իմացել էր իրեն լավ տղա համարող, նախկինում մի քանի անգամ դատապարտված, այդ թվում՝ թմրամոլության համար, Յոնջլախցի Նորոն։
Մեր տեղեկություններով՝ հանցագործ աշխարհում այդ մասին իմանալով՝ ասել են. «Ո՞նց հասկանանք այն փաստը, որ Յոնջլախցին իր կատարած սպանության համար պադստավկա է անում ինչ-որ մեկին։ Եթե լավ տղա ես, ատկազով գնա, բայց մարդու փուռը մի տուր»։
Եվ միայն քննիչների հետևողական ու պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում է, որ Յոնջլախցի Նորոյի դիմակը պատռվել է այս սպանության գործում։
Յոնջլախցին նաև Facebook սոցիալական ցանցով կեղծ էջերի միջոցով տեղեկություններ է տարածում, որ բանտում իրեն ընդունել են այն կարգով, ինչպես որ ընդունում են հանցագործ աշխարհում հեղինակություն համարվող անձանց, մինչդեռ ողջ բերդը գիտի, որ տարիներ առաջ, երբ նա կալանավորվել է ու փորձել է ինչ-որ մարդկանց անվան տակ բերդում իր դիրքերը ամրապնդել և իրեն համարել որպես «բերդ նայող»։ Սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, «գողի ու բ...-ի օրը 40 օր է», սակայն Յոնջլախցին 2 օր է ընդամենը կարողացել իրեն տեր ու տիրական զգալ բերդում։ Երրորդ օրը համարել են, որ «նա ջութակ նվագող է», ու ինքնակոչ ավտարիտետին գահընկեց են արել։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ն ունի ձայնագրություն, թե ինչպես է ոստիկանությունում իրեն լավ տղու տեղ դնող Յոնջլախցին փորձում հերոսացնել իրեն, մինչդեռ կարճ ժամանակ անց ամեն ինչ շուռ է եկել իր դեմ։
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/03/103002/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Արտյոմ Շոխոյանը միջնորդություն էր ներկայացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացներ «Յոնջլախցի Նորո» մականվամբ Երևանի բնակիչ, 45-ամյա Նորայր Ղազարյանի նկատմամբ։
Դատավոր Մխիթար Պապոյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշել էր բավարարել քննիչի միջնորդությունը և Յոնջլախցի Նորոն, ով կասկածվում էր ապօրինի զենք կրելու և սպանություն կատարելու մեջ, կալանավորվեց։ Նրան դատարանից տեղափոխել էին Նուբարաշենի բանտ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5950 դիտում
11:48 11-12-2014
«Յոնջլախցի Նորոն» բերման ենթարկվեց. տեսանյութ
Այս բաժնից
1984 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)