211652_close_icon
views-count4294 դիտում article-date 18:09 18-12-2016

Չինաստանի հարավում Ամանորին բնակարանը նախընտրում են զարդարել ծիրանի ծաղկող ճյուղերով

Ավանդական Չինական Նոր տարին նշվում է ձմեռային գիշերահավասարից հետո լուսնի լրիվ ցիկլի ավարտին հաջորդող նորալուսնի օրը (այսինքն, դեկտեմբերի 21-ից հետո երկրորդ նորալուսնի օրը)։ Ըստ Գրիգորյան օրացույցի, այդ օրը ընկած է հունվարի 21-ից փետրվարի 21-ի միջև։ Չինաստանի հյուսիսում Նոր տարվա օրերին տանը տեղադրում են դեղձի ծառի ծաղկած ճյուղեր կամ, որպես ծաղկունքի խորհրդանիշ, տունը զարդարում են մանդարինի ծառերով, որոնց վրա կախված են նարնջագույն պտուղներ։ Այդ ժամանակահատվածում ծաղկում են դեղձի և ծիրանի ծառերը, մանդարինն ու նուշը: Փողոցները զարդարում են նոր ծաղկող ճյուղերով և սովորական ծաղիկների փնջերով։ Չինաստանի հարավում Ամանորին բնակարանը նախընտրում են զարդարել ծիրանի ծաղկող ճյուղերով։ Ծիրանի ծաղիկները պետք է ունենան ուղիղ հինգ թերթիկներ։ Բացի այդ, հարավային Չինաստանի բնակիչները սեղանին են դնում ձմերուկ, որի կարմիր և քաղցր միջուկը հաջողություն է խորհրդանշում գալիք տարում։ Երեկոյան, նախքան Նոր տարվա սկսելը, տեղի է ունենում վիշապի պարի մասսայական ցուցադրություն։ Պարում են բոլորը՝ անկախ իրենց սոցիալական վիճակից, հարուստ կամ աղքատ լինելուց։ Առավել ուրախ երթերն ու վառ հանդիպումները տեղի են ունենում գիշերը։ Մթնշաղի ժամանակ փողոցներում ու այգիներում խարույկներ են վառում։

Նմանատիպ նյութեր