Կալիֆոռնիայում հարսանյաց արարողության ժամանակ հսկա ծառ է տապալվել. կա 1 զոհ, 4 վիրավոր
Լոս Անջելեսի Ուիթերս Փեն պարկում հարսանայաց արարողության ժամանակ հսկա էվկալիպտ է տապալվել գետնին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Միջադեպի հետևանքով, որը տեղի է ունեցել հարսանյաց արարողության մասնակիցների լուսանկարվելու պահին, 1 կին մահացել է, ևս 4 հոգի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են:
Աղբյուրի տեղեկություններով՝ ծառի շրջվելու հետևանքով հարսանիքի հյուրերի մի խումբ հայտնվել է հսկա ծառի բնի տակ և միայն դեպքի վայր ժամանած փրկարարները մասնատելով ծառի բունը՝ կարողացել են դուրս բերել այնտեղից նրանց:
Նշվում է, որ վիրավորների մեջ կա 5-ամյա աղջիկ երեխա, ում վիճակը բժիշկները գնահատում են ծայրհեղ ծանր: