211652_close_icon

Փրկարարները բացել են փակ դուռը

views-count802 դիտում article-date 13:08 18-12-2016
Դեկտեմբերի 18-ին, ժամը 10.49-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 75 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսզանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարաների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Դեկտեմբերի 18-ին, ժամը 10.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 33ա շենքի բակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Դեկտեմբերի 18-ին, ժամը 00.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գորգագործների փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը, ներսում 1972 թ. ծնված Ի. Յ.-ը քնած է եղել:

Նմանատիպ նյութեր