«Վեսթ Բրոմվիչ»-«Մանչեսթեր Յունայթեդ». մեկնարկային կազմերը
Անգլիայի Պրեմյեր լիգայի 17-րդ տուրում «Վեսթ Բրոմվիչը» սեփական հարկի տակ ընդունում է «Մանչեսթեր Յունայթեդին»:
Թիմերի մեկնարկային կազմերը.
[b]«Վեսթ Բրոմվիչ».[/b] Ֆոսթեր, Դոուսոն, Մակոլի, Օլսոն, Նյոմ, Ֆլեթչեր, Յակոբ, Բրանտ, Շադլի, Ֆիլիպս, Ռոնդոն
[b]«Մանչեսթեր Յունայթեդ».[/b] Դե Խեա, Վալենսիա, Ջոնս, Դարմիան, Քարիկ, Էրերա, Պոգբա, Ռունի, Լինգարդ, Իբրահիմովիչ
Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց է թողնում հանդիպումը: Ըստ մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի, հայ ֆուտբոլիստը պատրաստ կլինի հաջորդ տուրում «Սանդերլենդի» հետ հանդիպմանը, որը կկայանա դեկտեմբերի 26-ին:
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին: