211652_close_icon
views-count3464 դիտում article-date 20:33 17-12-2016

Հետախուզվում էր քրեական օրենսգրքի 2 հոդվածների մեղադրանքներով

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Գյուլբենկյան և Ա. Ավետիսյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Գագիկ Խ.-ին, որը դեկտեմբերի 13-ից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծ) և 137 հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքներով:

Նմանատիպ նյութեր