Ձնամաքրման աշխատանքները Երևանում շարունակվել են ողջ գիշերվա ընթացքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ձնամաքրման աշխատանքները շարունակվել են նաև գիշերվա ընթացքում: «Սանիթեք» ընկերության մասնագիտացված մեքենասարքավորումներով, ինչպես նաև վարչական շրջանների կոմունալ ծառայությունների աջակցությամբ ձյան շերտից մաքրվել և աղի ու ավազի խառնուրդով են մշակվել մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները, մայթերը, բակերն ու միջբակային տարածքները:
Աշխատանքների ընթացքը տեղերում վերահսկել են վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետարանի օպերատիվ շտաբի և կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցները: Առավոտյան մայրաքաղաքի բոլոր փողոցները եղել են լիովին երթևեկելի:
Ձնամաքրման աշխատանքները շարունակվում են չընդհատվող ռեժիմով:
Երևանի քաղաքապետարան