211652_close_icon

Տարին սկսվում է նոր «Շերլոկ»-ով

views-count3832 դիտում article-date 17:22 16-12-2016
Լեգենդար հետախույզի մասին բազմաթիվ ֆիլմեր ու սերիալներ են ստեղծվել, սակայն BBC-ի նկարահանած «Շերլոկը» գերազանցեց բոլոր նախորդներին և փշրեց բոլոր կարծրատիպերը: Ժամանակակից Շերլոկ Հոլմսը բացի ավանդական dեդուկցիայի մեթոդից, օգտվում է նաև նոր տեխնոլոգիաներից, աչքի է ընկնում հումորով ու ուժեղ ինտուիցիայով: Բնականաբար, հանցագործները նույնպես կատարելագործվել են ու դաժանացել: Սերիալը էլ ավելի դիտարժան են դարձնում դերասանների հիանալի խաղն ու հատուկ ֆիլմի համար գրված երաժշտությունը: Եվ ահա Նոր տարում հիանալի նվեր է սպասվում ֆիլմի սիրահարներին: Երկար ընդմիջումից հետո Շերլոկ Հոլմսը վերադառնում է: Նոր 4-րդ եթերաշրջանի առաջին մասը ցուցադրվելու է հենց հունվարի 1-ին: Նոր ֆիլմը, ինչպես նախորդները, բաղկացած է լինելու 3 մասից: Սյուժեն խոստանում է լինել ցնցող, տեղի են ունենալու անակնկալ բացահայտումներ և նոր մանրամասներ են հայտնի դառնալու հերոսի անձնական կյանքից: [url=http://www.vivaronews.am/entertainment/tarin-sksvum-e-nor-sherlok-ov]«Շերլոկի» 4-րդ եթերաշրջանը[/url] համարվում է տարվա ամենասպասված պրեմիերան: Հեղինակները այն հետաձգեցին մինչև Նոր տարվա սկիզբ: Սակայն ֆիլմի որոշ մանրամասներ արդեն բացահայտվել են. Վաթսոնը աղջիկ երեխա կունենա, Շերլոկը կփնտրի Թետչերի արձանիկներն ու հիվանդ կձևանա, որպես բռնի հանձագործին: Իսկ արդյո՞ք նոր եթերաշրջանում կտեսնենք գլխավոր չարագործին՝ Մարիարտիին, կամ ֆիլմում կհայտնվի՞ հետախույզի կինը: Հարցերի պատասխանը կիմանանք դիտելով ֆիլմը 2017 հունվարի 1-ին: Վիվառոն այս սպասված իրադարձության վրա սահմանել է հատուկ խաղադրույքներ: Ծանոթացեք գործակիցներին և կատարեք խաղադրույք նոր «Շերլոկ»-ում տեղի ունեցող իրադարձությունների վրա, այն ֆիլմի դիտումն էլ ավելի հետաքրքիր կդարձնի: Հատուկ խաղադրույքներին ծանոթացեք[url=https://www.vivarobet.am/] այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր