211652_close_icon
views-count41515 դիտում article-date 12:30 16-12-2016

Երևանում տեղի ունեցավ «Top 10» հաղորդման տարեվերջյան մրցանակաբաշխությունը. SHAMSHYAN.com-ն արժանացավ հատուկ մրցանակի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, երևանյան ակումբներից մեկում՝ «Պալացցո դի լուսո» համալիրում կայացավ «Top 10» հաղորդման տարեվերջյան մրցանակաբաշխությունը: Հաղորդման հեղինակ և վարող Վարդան Բարսեղյանը մեկ հարկի տակ էր հավաքել շոուբիզնեսի մի շարք սիրված անունների: Մրցանակաբաշխության արդյունքում տարվա լավագույն երգիչ ճանաչվեց Նարեկ Մակարյանը, տարվա լավագույն երգչուհի՝ Ջուսը, տարվա լավագույն ռեժիսոր՝ Արման Պետրոսյանը, տարվա հայտնություն՝ Անրին, տարվա հիթ՝ Լիլիթ Կարապետյանի «Քեզ հետ» երգը, տարվա լավագույն կատարում՝ Լիանայի «Թող լինի միշտ այդպես»-ը, տարվա հաղորդավարուհի՝ Գայանե Ասլամազյանը, տարվա հաղորդավար՝ Վրույր Թադևոսյանը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] կայքն արժանացավ հատուկ մրցանակի: Երեկոյի հաղորդավարներն էին Վարդան Բարսեղյանը, Ալլա Նավասարդյանը, Լուիզան և Մերի Շահինյանը: Երեկոյի գլխավոր աջակիցն էր Երևանի Շամպայն-գինիների գործարանը և Cafe Champaghne-ը։ Անվանակարգերը բաժանվեցին հետևյալ ձև` Տարվա հայտնություն` Անրի Տարվա լավագույն կատարում` Լիանա ,,Թող լինի միշտ այդպես,, Տարվա լավագույն պարային խումբ` Լարիսա Հակոբյան ,,Լարիսա Դանս,, Տարվա լավագույն երգահան` Րաֆֆի Ալթունյան Տարվա լավագույն ժող. երգչուհի` Եվա Եգանյան Տարվա լավագույն ժող. երգիչ` Գրիգոր Միրզոյան Տարվա հիթ` Լիլիթ Կարապետյան ,,Քեզ հետ,, Տարվա լավագույն ռեժիսոր` Արման Պետրոսյան /Տեսահոլովակը՝ Հովհաննես Բաբախանյանի ,,Աղոթքն ես իմ,,/ Տարվա լավագույն հաղորդավարուհի` Գայանե Ասլամազյան Տարվա լավագույն հաղորդավար` Վրույր Թադևոսյան Տարվա ամենաքննարկված ու պահանջված աստղ` Արփինե Բեկջանյան Տարվա լավագույն դերասանուհի` Նուշիկ Մարգարյան Տարվա լավագույ ն դերասան` Սաշ Բաբասյան Տարվա լավագույն վարսահարդար` Սրապ Շիրինյան Տարվա լավագույն մեյքապ` Մանե Սահակյան Տարվա դիզայներ` ,,Կոշտոյան,, Տարվա լավագույն ,,Լոգո դիզայներ,, ՝ Դվաիթ Դոխոլյան, Տարվա սաունդտրեք` Նարե Գևորգյան ,,Թաքնված սեր,, Տարվա տեսահոլովակ` Հայկ Դուրգարյան ,,Ջան Արմենիա,, Տարվա երգիչ` Նարեկ Մակարյան Տարվա երգչուհի` Ջուս Հատուկ մրցանակի արժանացավ` Աննա Խաչատրյանը ,,Կարոտ,, երգով, ի դեպ Աննա Խաչատրյանը արդեն 15 տարի է ինչ բեմում է: EXCLUSIVE.am-ը արժանացավ՝ ,,տարվա լավագույն կայք,, անվանակարգ մրցանակի: Լուսանկարները և տեսանյութը՝ Տիգրան Մազմանյանի և Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 331+
331+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր