211652_close_icon
views-count4319 դիտում article-date 11:01 16-12-2016

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց, կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ. ԼՂՀ ՊԲ

Դեկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ինքնաձիգերից և գնդացիրներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 450 կրակոց: Հյուսիսարևելյան /Մարտակերտ/ պաշտպանական հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ /2 արկ/, հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները՝ առանց պատասխան կրակոցների, շարունակել են առաջնագծի ողջ երկայնքով պահպանել զգոնությունը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: Այս պահի դրությամբ շփման գծում իրադրությունը հանգիստ է:

Նմանատիպ նյութեր