3157 դիտում
22:42 15-12-2016
Գերմանացի ռեժիսոր, հրապարակախոս Էրիկ Ֆրիդլերը պարգևատրվեց ՀՀ Նախագահի շքանշանով
Դեկտեմբերի 14-ին Բեռլինի Լանգենբեք-Վիրխովի անվան պատմական սրահում տեղի ունեցավ գերմանացի անվանի ռեժիսոր, հրապարակախոս Էրիկ Ֆրիդլերին ՀՀ Նախագահի պետական պարգևով` «Բարեկամության» շքանշանով, պարգևատրելու արարողությունը, որը վերջինիս հանձնեց Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։
Միջոցառմանը ներկա էին Բունդեսթագի պատգամավորներ, Գերմանիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, գերմանական հայտնի հեռուստաընկերությունների և մամուլի ներկայացուցիչներ, ինչպես նաև հայ համայնքի տարբեր կառույցների գործիչներ։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով իր խոսքում ընդգծեց Էրիկ Ֆրիդլերի մեծ ավանդն ու դերակատարությունը հայ-գերմանական դարավոր բարեկամության ամրապնդման գործում։
Ելույթով հանդես եկավ նաև Բունդեսթագի պատգամավոր, Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը:
Միջոցառման ընթացքում ներկաներն ունկնդրեցին Բախի, Սոլլիմայի, Կոմիտասի ստեղծագործությունները՝ տաղանդավոր թավջութակահար Նարեկ Հախնազարյանի կատարմամբ:
Նմանատիպ նյութեր
5460 դիտում
18:59 10-01-2020
Խորեն Հովհաննիսյանը պարգևատրվեց ՀՖՖ բարձրագույն շքանշանով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3397 դիտում
20:27 12-12-2021
Գորիսեցի պայմանագրային զինծառայող Մհեր Հայրապետյանը ՀՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվեց
Այս բաժնից
529 դիտում
19:00 21-01-2025
Կոստանյանն ու Իրանի նախագահի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
706 դիտում
18:48 21-01-2025
Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով
685 դիտում
18:37 21-01-2025
Եկամտի հայտարարագրումը դառնալու է անիմաստ պարտավորության և տուգանքի հիմք. Թադևոս Ավետիսյան