211652_close_icon

Կապահովվի Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսական աշխատանքների բնականոն ընթացքը

views-count954 դիտում article-date 21:38 15-12-2016
ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանի բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Մեղրիի տարածաշրջանի անհատական ջրհան պոմպերի էլեկտրաէներգիայի 2015թ. ծախսը կազմել է` 148271 կվտ/ժ, որի համար անհրաժեշտ է տրամադրել 6,626.3 հազար ՀՀ դրամ գումար: Ծրագրից օգտվել է Մեղրի տարածաշրջանի 75 շահառու: Որոշմամբ կապահովվի Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսական աշխատանքների բնականոն ընթացքը: «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է անփոփոխ թողնել ՀՀ կառավարության սահմանած սոցիալական աջակցության շրջանակը, ինչպես նաև ՀՀ 2017թ. պետբյուջեով այդ նպատակի համար նախատեսված միջոցները:

Նմանատիպ նյութեր