Շարունակվում են ամենօրյա աշխատանքները Երևանի արտաքին լուսավորության ցանցում
Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 5-9-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 372 վնասված լուսատու:
Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Շարունակվում են մայրաքաղաքի տոնական գեղարվեստական լուսային համակարգերի տեղադրման աշխատանքները:
Ընթացքի մեջ է նաև Ալմա-Աթայի փողոցից մինչև Աճառյան 1-ին նրբանցքի արտաքին լուսավորության ցանցի կառուցման գործընթացը:
Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]