211652_close_icon

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (դեկտեմբերի 14-ից 15-ը)

views-count699 դիտում article-date 17:23 15-12-2016
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 14-ից 15-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 9-ը: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 2 դեպք: Բացահայտվել է գողության և խարդախության 16-ական, յուրացման 2 և խուլիգանության 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր