211652_close_icon

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում դեկտեմբերի 15-ին

views-count2546 դիտում article-date 12:44 15-12-2016
1467 թ. – տեղի ունեցավ Բաի ճակատամարտը, մոլդովա-հունգարական պատերազմի նշանավոր մարտերից մեկը: 1899 թ. – անգլո-բուրական պատերազմի ժամանակ տեղի ունեցավ Կոլենսոի ճակատամարտը: 1916 թ. – ծնվել է Վիգեն Խեչումյանը, հայ գրող, արձակագիր (մահ. 1975 թ.): 1924 թ. – ծնվել է Հովհաննես Բադալյանը, հայ ճանաչված երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայ երգարվեստի երախտավոր (մահ. 2001 թ.): 1924 թ. – ծնվել է Աննա Կալանդաձեն, վրացի բանաստեղծուհի, թարգմանչուհի (մահ. 2008 թ.): 1929 թ. – ծնվել է Արման Մանարյանը, հայ կինոռեժիսոր («Տժվժիկ»): 1939 թ. – կայացավ «Քամուց քշվածները» նշանավոր ֆիլմի պրեմիերան: 1972 թ. – ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված №2997 բանաձևի համաձայն ստեղծվեց UNEP ծրագիրը։ 1982 թ. – ստեղծվեց Երևանի Կամերային թատրոնը:

Նմանատիպ նյութեր