2430 դիտում
19:07 14-12-2016
Մենք միշտ բաց ենք և պատրաստ աջակցել ձեզ. Վարչապետը հանդիպել է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում ընդունել է Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:
Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ հանդիպման նպատակն է լսել ազգային փոքրամասնություններին հուզող խնդիրները, քննարկել երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերը և այն, թե ինչ կերպ կառավարությունը կարող է աջակցություն ցուցաբերել նրանց:
Այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ազգային փոքրամասնությունների սոցիալ-տնտեսական վիճակին, համայնքային ենթակառուցվածքների, դպրոցների շենքային պայմանների բարելավմանը, ուսուցչական կադրերի վերապատրաստմանը, բարձրագույն ուսումնական հաստատություններում պետպատվերի տեղերի ընդլայնմանը, հեռուստահաղորդումների համար եթերաժամանակի տրամադրանը վերաբերող հարցերի:
Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները գոհունակությամբ նշել են, որ լայնորեն ներգրավված են մեր երկրում տեղի ունեցող մարզային ու հանրապետական տարբեր կրթական, մշակութային ու հասարակական միջոցառումներին, իրենց ազգային կրթական ու մշակութային կենտրոնները ՀՀ-ում գործում են հաջողությամբ, ինչը նպաստում է լեզվի, մշակույթի և ավանդույթների պահպանմանը:
Ամփոփելով հանդիպումը՝ վարչապետ Կարապետյանը նշել է. «Նախ և առաջ ես կհամարեմ շատ բավարարված իմ աշխատանքի մեջ, եթե կարողանամ օգտակար լինել ձեզ՝ ազգային իդենտիֆիկացիայի և ազգային մշակույթի պահպանման գործում: Երկրորդ, ես միշտ ձեզ վերաբերվելու եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի բոլոր այն կենցաղային հարցերում, որոնք կան, որովհետև անկախ նրանից, գյուղն ինչական է՝ պետք է ունենա ջուր, գազ և այլն: Այդ առումով, վստահ եղեք, որ մենք միշտ բաց ենք և պատրաստ աջակցել ձեզ»:
Նմանատիպ նյութեր
8873 դիտում
18:33 28-02-2016
« Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես». Մարտիրոս Սարյան
1783 դիտում
23:36 27-04-2023
Պատրաստ ենք աջակցել ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության պահպանությանը. Անդրեասյան
Այս բաժնից
844 դիտում
12:24 26-12-2024
Ջրային կոմիտեի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել
1549 դիտում
11:33 26-12-2024
Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (տեսանյութ)