211652_close_icon

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (դեկտեմբերի 13-ից 14-ը)

views-count989 դիտում article-date 17:01 14-12-2016
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 13-ից 14-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերը բացահայտվել են: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 3 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք: Բացահայտվել է գողության 19, խարդախության 4, յուրացման 3 և կաշառակերության 2 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր