Եվրամիության ղեկավարությունը մերժել է հունական կառավարության` պարտքի մարման կարգավորման հերթական պլանը
Եվրամիության ղեկավարությունը մերժել է հունական կառավարության` պարտքի մարման կարգավորման հերթական պլանը:
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, Հունաստանի կառավարության ներկայացրած փաստաթղթում նորից տեղ չեն գտել այն պահանջները, որոնք Հունաստանին ներկայացրել են միջազգային վարկատուները: Հունաստանի կառավարության առաջարկները, մասնավորապես, չեն համապատասխանում այն բյուջետային ցուցանիշների հարցով պայմանավորվածություններին, որոնք ձեռք էին բերվել վարչապետ Ալեքսիս Ցիպրասի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի միջև հանդիպման ժամանակ: