Ուկրաինայի վարչապետը սպառնում է դադարեցնել Ռուսաստանին ունեցած պարտքի մարման գործընթացը
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Կիևն այլևս չի մարի Մոսկվային ունեցած պարքը, եթե նա շարունակի չհամաձայնվել իր վերակազմավորմանը: Այդ մասին նա ասել է գերմանական Handelsblatt թերթին տված հարցազրույցում:
Յացենյուկի խոսքով՝ Ուկրաինան Ռուսաստանին առաջարկում է նույն պայմանները, ինչը մասնավոր վարկատուներին, որոնց հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Նա հավելել է, որ համաձայնագիրը պետք է ստորագրվի մինչև հոկտեմբերի 29-ը, իսկ 2013 թվականին, երբ Ուկրաինայի նախագահ էր Վիկտոր Յանուկովիչը, հատկացված 3 մլրդ դոլարի վարկը, որը երկրների միջև վեճի առարկա է դարձել, համարել է բացառիկ կաշառք: