8442 դիտում
16:59 13-12-2016
Հրանուշ Հակոբյանը Լիբանանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, մասնակցել միջոցառումների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի ուղեկցությամբ Բեյրութի Հայ ավետարանական համագումարների կենտրոնում՝ ՔՋԱԿ-ում (Քրիստոնեական Ջանից ամառային ճամբար), հանդիպել է Հայ ավետարանական եկեղեցու հովիվների, կրթական խորհրդի, վարժարանների տնօրենների, հասարակական գործիչների և եկեղեցիների ներկայացուցիչների հետ:
ՄԱՀԱԵ-ի (Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցի) միության կենտրոնական մարմնի ատենապետ, Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի Փոլ Հայդոստյանը ներկայացրել է ՔՋԱԿ-ի կողմից կատարվող աշխատանքները, ուր հարյուրավոր մանուկներ, պատանիներ և երիտասարդներ են դաստիարակվում: Նա կարևորել է կառույցի բազմաբնույթ և սերտ համագործակցությունը Սփյուռքի նախարարության հետ: Ողջունելով ներկաներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը արժևորել է ՔՋԱԿ-ի ՄԱՀԱԵ-ի միության և Հայ ավետարանչական ընկերակցության հայապահպան գործունեությունը:
***
Նույն օրը Սփյուռքի նախարարը մասնակցել է Բեյրութի «Թեքեյան» մշակութային միության հովանավորությամբ, ՌԱԿ «Զարթոնք» օրաթերթի կողմից կազմակերպված Լիբանանի Թեքեյան մշակութային միության համահիմնադիր, ՀԲԸՄ-ի վետերան անդամ, ՌԱԿ վաստակաշատ ներկայացուցիչ Գերսամ Ահարոնյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսությանը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացուցիչ Նորայր եպիսկոպոս Աշկարյանը, Ավետարանական համայնքից՝ վերապատվելի Փոլ Հայդոստյանը, Լիբանանի Կաթողիկե համայնքի ներկայացուցիչ Գևորգ եպիսկոպոս Ասատուրյանը և այլք:
«Զարթոնք» օրաթերթի նախկին խմբագրի կյանքն ու գործունեությունը ներկայացրել է նրա գործի շարունակողը՝ գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ կարևորելով հայրենանվեր ազգային գործիչների շարքում Գերսամ Ահարոնյանի դերն ու ավանդը Սփյուռքի կազմավորման և հայկական տպագիր մամուլի պահպանման ու զարգացման գործում, մասնավորապես ասել է. «ՌԱԿ-ի պաշտոնաթերթ «Զարթոնք»-ի խմբագրի պատասխանատու պաշտոնը ստանձնելով՝ Գերսամ Ահարոնյանն իր փորձառությամբ ու աշխատասիրությամբ, կուտակած գիտելիքներով նպաստեց թերթի զարգացմանը, դրսևորեց ուրույն դիմագիծ և հակառակ Լիբանանում տիրող պատերազմական իրավիճակին՝ օրաթերթը նրա գլխավորությամբ շարունակեց անխափան գործել: Ազգային նվիրյալ գործիչը հիմք ընդունելով լեզվի պահպանման հրամայականը, նոր դրոշմ թողեց սփյուռքահայ մամուլի ձևավորման վրա»:
***
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Բեյրութի Հակոբ Տեր-Մելքոնյան համերգասրահում մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ և Լիբանանում ՀՀ դեսպանության, «Նոր սերունդ» մշակութային միության, «Թեքեյան» մշակութային միության, ՀԲԸՄ Հայ երիտասարդաց ընկերակցության և «Համազգային» հայ կրթական և մշակութային միության աջակցությամբ կազմակերպված օպերային երգչուհի Լեոնորայի (Արևիկ Թանաշյան) մենահամերգին:
Երգչուհին Սեթո Բաղդասարյանի նվագախմբի նվագակցությամբ ներկայացրել է ժողովրդական և ազգային երգերի շարք և մենահամերգից ստացված ողջ հասույթը նվիրաբերել է սիրիահայերի օգնության նպատակներին:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորել է ներկաներին Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առիթով: Նա բարձր է գնահատել Լեոնորայի նախաձեռնությունը և ներկայացրել է այն աշխատանքները, որոնք Հայաստանի Հանրապետությունն իրականացրել է հայրենիքում հաստատված սիրիահայերի հիմնախնդիրների լուծման և նրանց ինտեգրման ուղղությամբ, նշելով. «Սիրիան և սիրիահայությունը ծանր օրեր ապրեցին և դեռ շարունակում են ապրել: Այդ ծանր օրերին նրանց կողքին էր նաև լիբանանահայությունը: Դուք ամեն ինչ արեցիք, որ մոտ 10-15 հազար սիրիահայերն իրենց լավ զգան այս երկրում: Հայրենիքն իր հերթին գրկաբաց ընդունեց շուրջ 22.000 սիրիահայերի և արեց հնարավորինը, որպեսզի նրանք հաստատուն կանգնեն իրենց սեփական հողի վրա»:
***
Հրանուշ Հակոբյանը Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի հետ այցելել է ՀԲԸՄ Դեմիրճյան կենտրոն՝ ՀԲԸՄ տիկնանց հանձնախմբի կողմից իրականացվող Հայկական ավանդական սուրբծննդյան ցուցահանդես-տոնավաճառ, որի բացումը կատարվել էր դեկտեմբերի 9-ին, ցուցադրված էին հայկական ավանդական ձեռարվեստի, կերպարվեստի նմուշներ, ուտեստներ, անուշեղեն, Ամանորի զարդարանք, կանացի զարդեր և տոնը խորհրդանշող այլ պարագաներ:
Սփյուռքի նախարարը շնորհավորել է լիբանանահայերին գալիք Սուրբ Ծնունդի և Ամանորի կապակցությամբ՝ մաղթելով, որ 2017-ը լինի խաղաղության տարի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
887 դիտում
13:59 02-10-2015
Հրանուշ Հակոբյանը Ռումինիայում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
1515 դիտում
21:08 05-04-2014
Տեղի է ունեցել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպումը Բրյուսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Այս բաժնից
691 դիտում
23:57 17-01-2025
Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
676 դիտում
23:45 17-01-2025
Պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին, նրա նվիրումը մեր միասնական ջանքն է պահանջում․ Նիկոլա Ազնավուր
11110 դիտում
23:30 17-01-2025
36 ժամ ջուր չի լինելու