211652_close_icon
views-count3028 դիտում article-date 18:05 14-04-2017

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է պրակտիկանտների հետ

Ապրիլի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց 2017թ. ՀՀ սփյուռքի նախարարությունում իրենց պրակտիկան ամցկացրած ուսանողների հետ: Նախարարը շնորհավորեց Երևանի պետական համալսարանի, Եվրոպական կրթական տարածաշրջանային և ՀՀ պետական կառավարման ակադեմիաների ուսանողներին` իրենց աշխատանքային պրակտիկան նախարարությունում հաջողությամբ անցկացնելու համար: Նա նշեց, որ յուրաքանչյուրն իր աշխատանքով պիտի իր նպաստը բերի Հայաստանի զարգացմանը և հավելեց. «Դրա համար անհրաժեշտ է լինել կրթված և մրցունակ, աշխատանքի հանդեպ ունենալ բարձր պատասխանատվության զգացում, լինել լավատես և մշտապես ձգտել ձեռք բերել նորանոր գիտելիքներ»: Ներկայացնելով Սփյուռքի հետ տարվող աշխատանքները՝ նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ նախարարության հիմնական նպատակներն են հայապահպանությունը, Սփյուռքի ներուժի օգտագործումը Հաայաստանի զարգացման գործում և հայրենադարձությանը նպաստող ծրագրերի իրականացումը: «Մենք չենք կարող հրամայել Սփյուռքին, բայց փորձում ենք երկխոսելու, մեր ծրագրերը ներկայացնելու շնորհիվ ստեղծել վստահության և գործակցության առողջ մթնոլորտ: Ուրախությամբ պետք է նշեմ, որ մինչ օրս մեր նախարարություն այցելած որևէ սփյուռքահայ հիասթափված չի հեռացել: Ավելին, մեր իրականացրած ծրագրերի արդյունքում Հայաստան են եկել, բարձրագույն կրթություն ստացել հարյուրավոր սփյուռքահայ երիտասարդներ», - հավելեց նախարարը: Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարարը լսեց հանդիպմանը ներկա բոլոր պրակտիկանտներին: Նրանցից յուրաքանչյուրը ներկայացրեց իր կարծիքը նախարարությունում անցկացված պրակտիկայի վերաբերյալ: ԵՊՀ ուսանող Մարիամ Սիմոնյանը նշեց, որ շատ բան է սովորել նախարարության «Հայեր այսօր» թերթի խմբագրությունում: «Ես նույնիսկ երկու հոդված գրեցի և դրանք տպագրվեցին սփյուռքյան երկու լրատվամիջոցներում: Ինձ շատ է դուր եկել այս աշխատանքը և սիրով կցանկանայի երբևէ վերադառնալ, աշխատել այստեղ», - նշեց նա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր