Ամեն շաբաթ Բերդից Թումո ուղևորվող պատանիները ներկայացնում են իրենց աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ամեն շաբաթ Բերդից Թումո ուղևորվող պատանիները վերջերս մասնակցեցին գրաֆիկական դիզայնի դասընթացի՝ ծանոթանալով դիզայնի հիմունքներին և Adobe Illustrator ծրագրի գործիքներին։ Դասընթացի վերջում պատանիներից յուրաքանչյուրը ստեղծեց «մեղրի և հատապտուղների» փառատոնի բրենդավորման իր տարբերակը։
Բերդի պատանիների՝ Թումոյի ուսանողներ դառնալը իրական է դարձել «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամի, «Բերդի կանանց ռեսուրսային կենտրոնի» և Թումոյի համագործակցության շնորհիվ։
Տավուշի սահմանապահ Բերդ քաղաքից Թումո Դիլիջան այցելող պատանիները ներկայացնում են իրենց կատարած աշխատանքները.