Հակառակորդի կողմից վիրավորված Հովհաննեսին այս գիշեր Բերդից տեղափոխել են Երևան. նա ևս մեկ վիրահատության կենթարկվի
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հունվարի 23-ին ձեռնարկված հերթական դիվերսիոն փորձի հետշպրտման ժամանակ վիրավորված զինծառայողներից շարքային Հովհաննես Վարուժանի Ավանեսյանը այս գիշեր Բերդի հոսպիտալից տեղափոխել են Երևան: Այս մասին թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրանական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:
Նրանից տեղեկացանք, որ Հովհաննեսի վիճակը ծայրահեղ ծանր է, ինչը պայմանավորված է թե ստացած հրազենային վնասվածքներով, թե կրած վիրահատության ծավալներով:
Ա. Ասատուրյանը նաև նշեց, որ Հովհաննեսն արդեն գիտակցության է եկել, և սպասում են, որպեսզի վիճակը կայունանա, որպեսզի կատարեն նաև ողնաշարի վիրահատություն:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ Հովհաննեսը Երևանից է:
Երեկ Բերդի հոսպիտալում Հ. Ավանեսյանը վիրահատության է ենթարկվել, սակայն վիճակը ծայրահեղ ծանր էր: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Արամ Ասատուրյանը: «Բայց, փա՛ռք Աստծո, վիրահատությունը հաջող է անցել: Մնում է, որ կարողանանք նրան դուրս բերել այդ վիճակից»,- նշել էր նա:
Իսկ մինչ այդ տեղեկացրել էինք, որ հունվարի 23-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հերթական դիվերսիոն գործողությունների փորձերն էին ձեռնարկել ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական մի քանի դիրքերի ուղղությամբ, որոնք կասեցնելու ժամանակ, ցավոք, հայկական կողմը կորուստներ է ունեցել: Զոհվել էին լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը: Հայկական կողմը նաև վիրավորներ ունի: Նախնական տվյալներով՝ ադրբեջանական կողմն ունեցել է 3 զոհ: ՊԲ առաջապահ զորամասերը օպերատիվ մարտավարական իրադրությունը շարունակում են պահել վերահսկողության տակ՝ անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան գործողությունների: