211652_close_icon
views-count5248 դիտում article-date 13:42 12-12-2016

Ջեյմի Ռեդնապ. «Եթե Մոուրինյոն Մխիթարյանին ավելի շուտ խաղացներ, «Մանչեսթեր Յունայթեդը» 6-7 միավոր շատ կունենար

«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ջեյմի Ռեդնապը վստահություն է հայտնել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» արդյունքները ԱՊԼ-ի այս առաջնությունում ավելի լավը կլինեին, եթե Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում խաղալու հնարավորություն ավելի շուտ ստանար: Հիշեցնենք, Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Տոտենհեմի» հետ[url=https://shamshyan.com/hy/article/2016/12/11/103770/] խաղում[/url] (1:0) Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակը: «Եթե Հենրիխը ավելի վաղ տեղ ստանար մեկնարկային կազմում, ապա վստահ եմ, «Մանչեսթեր Յունայթեդը» 6-7 միավոր ավելի շատ կունենար: Նա նման է Ֆելիպե Կոուտինյոյին կամ Մեսութ Օզիլին` պաշտպանությունը ճեղքելու և փոխանցումներ կատարելու մեջ, ինչին մյուսները ունակ չեն», ասել է», գրել է նախկին ֆուտբոլիստը Daily Mail-ում:

Նմանատիպ նյութեր