211652_close_icon
views-count4661 դիտում article-date 14:16 12-12-2016

«Սանիթեք» ընկերությունը ներկայացրել է ձնամաքրման ընթացիկ աշխատանքների տվյալները

Հանգստյան օրերին Երևանում տեղացած ձյան մաքրման աշխատանքներն իրականացվել են ավելի քան 41 հատուկ մեքենասարքավորումներով, որոնք զուգահեռաբար աշխատել են նախևառաջ կենտրոնական, այնուհետև երկրորդային փողոցներում: Մայթերի ձնամաքրման աշխատանքների համար օգտագործվել են 48 հատուկ մեքենաներ: Ընկերության 350 աշխատակիցներ աշխատել են 15 ժամ շարունակ բոլոր վարչական շրջաններում: Թեև ձյան տեղումներն առատ չէին, սակայն ցածր ջերմաստիճանի պատճառով փողոցներին ու մայթերին մերկասառույց էր գոյանում, որը մշակվում է աղի ու շլաքային ավազի խառնուրդով: Նշենք, որ այս պահին աշխատանքները դեռևս շարունակվում են ավելի բարձրադիր վարչական շրջաններում, ինչպես նաև բակերում: Ըստ կանխատեսումների՝ երեքշաբթի երեկոյից սկսած ձյան՝ այս անգամ ավելի առատ տեղումներ են սպասվում, ինչի առնչությամբ «Սանիթեք» ընկերությունը վստահեցնում է, որ անհրաժեշտ բոլոր քայլերը կձեռնարկվեն ձնամաքրման աշխատանքները միջազգային չափորոշիչներով իրականացնելու համար: «Սանիթեք» ընկերությունը շնորհակալություն է հայտնում բոլոր այն բնակիչներին, ովքեր հանգստյան օրերին օգնել են ընկերության աշխատակիցներին թե՛ գործնական մասնակցությամբ, և թե՛ ընկերության Ֆեյսբուքյան էջին հասցեներ ու մեկնաբանություններ ուղարկելով: Ընկերությունը հորդորում է բնակիչներին որևէ խնդիր նկատելու դեպքում շարունակել զանգահարել թեժ գծի՝ 80-90 հեռախոսահամարին, գրել «Սանիթեքի» պաշտոնական էջին Ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ https://www.facebook.com/SanitekArmenia/: Հավելենք, որ «Սանիթեք» ընկերությունը պարբերաբար զեկուցելու է Երևանի բնակիչներին ձնամաքրման աշխատանքների ընթացքի, ինչպես նաև հնարավորության դեպքում ներկայացնելու է տեղեկատվություն այն մասին, թե տվյալ պահին որ փողոցներում են իրականացվում ձնամաքրման աշխատանքներ: ### «Սանիթեք» ընկերությունը հորդորում է Երևանի բնակիչներին աղբահանության և սանիտարական մաքրման հետ կապված որևէ խնդիր նկատելու դեպքում զանգահարել ընկերության թեժ գծի 80-90 հեռախոսահամարին կամ նամակ ուղարկել ընկերության պաշտոնական էջին Ֆեյսբուք սոցիալական ցանցում:

Նմանատիպ նյութեր