1251 դիտում
17:46 18-01-2016
Տարոն Մարգարյանը հանձնարարել է «Սանիթեք» ընկերությանը պատրաստվել ձնամաքրման պատշաճ աշխատանքների կազմակերպմանը
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ առաջիկայում ձյան տեսքով տեղումներ են սպասվում մայրաքաղաքում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է «Սանիթեք» ընկերությանը նախապատրաստական աշխատանքներ տանել ու պատրաստվել ձնամաքրման պատշաճ աշխատանքների կազմակերպմանը: Քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համապատասխան ծառայություններին ևս հանձնարարվել է նախապատրաստվել ու վերահսկել ձնամաքրման պատշաճ իրականացումը:
«Տնտեսվարողներին և հիմնարկ ձեռնարկություններին ևս հիշեցրեք իրենց պարտավորությունների մասին: Խստորեն նախազգուշացրեք, որ ապահովեն իրենց օբյեկտների հարակից տարածքների ձնամաքրման աշխատանքները, այլապես կենթարկվեն վարչական պատասխանատվության»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
«Սանիթեք» ընկերության ներկայացուցիչն իր հերթին քաղաքապետին խնդրել է աջակցել մայրաքաղաքում աղբամանների պահպանման հետ կապված խնդիրների կարգավորման հարցում: Ընկերության ներկայացուցիչը, մասնավորապես, նշել է, որ նախորդ տարվա նոյեմբերից մինչ օրս մայրաքաղաքում այրվել է 100 և անհետացել 25 աղբաման: Ի պատասխան խնդրանքի՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը միջնորդեց Երևան քաղաքի ոստիկանությանը՝ քայլեր ձեռնարկել նշված դեպքերի բացահայտման ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
2232 դիտում
15:40 19-12-2016
Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել փողոցների և բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները
Այս բաժնից
508 դիտում
15:28 24-12-2024
Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն
925 դիտում
15:13 24-12-2024
Եկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ