211652_close_icon

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում դեկտեմբերի 12-ին

views-count3537 դիտում article-date 19:46 12-12-2016
627 թ. – տեղի ունեցավ Նինվեի ճակատամարտը Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև: 1787 թ. – Փենսիլվանիան դարձավ ԱՄՆ-ի 2-րդ նահանգը: 1810 թ. – հիմնադրվեց Աստրախանի դրամատիկական թատրոնը: 1888 թ. – մահացել է Միքայել Լորիս-Մելիքովը, Ռուսական Կայսրության հայազգի ռազմական և պետական գործիչ (ծն. 1825 թ.): 1911 թ. – Դելին դարձավ Հնդկաստանի մայրաքաղաքը: 1917 թ. – Ֆրանսիայի Սեն-Միշել-դե-Մորեն կայարանում Իտալիայից զինվորներ տեղափոխող գնացքի վթարի հետևանքով մահացավ մոտ 700 մարդ: 1936 թ. – Երևանում բացվեց «Մոսկվա» կինոթատրոնը: 1939 թ. – մահացել է Դուգլաս Ֆերբենքսը, համր կինոյի ժամանակաշրջանի ամերիկացի դերասան, սցենարիստ և պրոդյուսեր (ծն. 1889 թ.): 1963 թ. – Քենիան անկախացավ Մեծ Բրիտանիայից:

Նմանատիպ նյութեր