211652_close_icon

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում դեկտեմբերի 11-ին

views-count4827 դիտում article-date 23:20 11-12-2016
1816 թ. – Ինդիանան դարձավ ԱՄՆ-ի 19-րդ նահանգը։ 1843 թ. – ծնվել է Ռոբերտ Կոխը, գերմանացի մանրէաբան,բակտերիաբանության և համաճարակաբանության հիմնադիրներից մեկը, Նոբելյան մրցանակակիր (մահ. 1910 թ.) 1913 թ. – ծնվել է Ժան Մարեն, ֆրանսիացի ճանաչված դերասան, հայտնի է առավելապես «Ֆանտոմասի» մասին ֆիլմաշարից (մահացել է 1998 թ.)։ 1937 թ. – գնդակահարվեց Գայը (Հայկ Բժշկյանց), հայ նշանավոր զինվորական, խորհրդային կարմիր բանակի հրամանատարներից մեկը (ծն. 1887 թ.)։ 1946 թ. – ՄԱԿ-ին կից ստեղծվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ը, երեխաների պաշտպանության միջազգային կոմիտեն։ 1958 թ. – հռչակվեց Ֆրանսիական Դագոմեայի հանրապետությունը։ 1961 թ. – ծնվել է Վիշվանաթան Անանդը, հնդիկ նշանավոր շախմատիստ։ 1994 թ. – սկսվեց ռուս - չեչենական առաջին պատերազմը։ Տանգոյի միջազգային օրն է։

Նմանատիպ նյութեր