211652_close_icon

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում դեկտեմբերի 10-ին

views-count3881 դիտում article-date 23:30 10-12-2016
1817 թ. – Միսսիսիպին դարձավ ԱՄՆ-ի 20-րդ նահանգը: 1830 թ. – ծնվել է Էմիլի Դիքինսոնը, ամերիկացի բանաստեղծուհի (մահ. 1868 թ.): 1901 թ. – հանձվեցին առաջին Նոբելյան մրցանակները: 1948 թ. – ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: 1954 թ. – UNESCO-ի կողմից ընդունվեց Մոնտեվիդեոյի բանաձևը, որով օժանդակվեց էսպերանտոյի միջազգային լեզվի թեկնածու լինելը: 1988 թ. – ԽՍՀՄ կառավարության կողմից ձերբակալվեցին «Ղարաբաղ» կոմիտեի (հետագայում Հայոց Համազգային Շարժում) անդամները: 1991 թ. – Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվեց անկախության հանրաքվե և ազգաբնակչության մոտ 98 %-ը կողմ քվեարկեց անկախության օգտին: 2009 թ. – թողարկվեց Angry Birds համակարգչային խաղը: 2009 թ. – տեղի ունեցավ «Ավատար» ֆիլմի պրեմիերան: 2010 թ. – մահացել է Մայքլ Հակոբ Հակոբյանը, ամերիկահայ ռեժիսոր և գրող, Հայոց ցեղասպանության վերապրող (ծն. 1913 թ.):

Նմանատիպ նյութեր