211652_close_icon
views-count3307 դիտում article-date 22:52 09-12-2016

Նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է «Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կոմարովին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Մոսկվա կատարած այցի շրջանակներում այցելել է «Ռոսկոսմոս» դաշնային տիեզերական գործակալություն, հանդիպել ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կոմարովին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը, այդ թվում՝ Հայաստանի տիեզերական մոնիտորինգի կենտրոնի մոդերնիզացմանն առնչվող մի շարք հարցեր։ Ըստ ձեռք բերված համաձայնության՝ առաջիկայում «Ռոսկոսմոս»-ի մասնագետները կգործուղվեն Հայաստան, տեղում կուսումնասիրեն և կանցկացնեն տեխնիկական աուդիտ, կներկայացնեն առաջարկներ, թե ինչ աշխատանքներ պետք է իրականացվեն կենտրոնի հետագա արդյունավետ շահագործման համար: Վահան Մարտիրոսյանը և Իգոր Կոմարովը քննարկել են նաև Բյուրականի աստղադիտարանի և «Ռոսկոսմոս»-ի միջև հետագա շարունակական աշխատանքների, Ռուսաստանի հետ համատեղ ուսանողական արբանյակներ ուղեծիր ուղարկելու վերաբերյալ ծրագրերը, Հայաստանում «ԳԼՈՆԱՍՍ» նավիգացիոն համակարգի ներդրման հնարավորությունները։ «ԳԼՈՆԱՍՍ» արբանյակային նավիգացիոն համակարգը աշխարհում լայն տարածում ստացած ամերիկյան «GPS» համակարգի ռուսաստանյան անալոգն է։ [b] ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր