211652_close_icon
views-count9978 դիտում article-date 13:03 09-12-2016

Մոուրինյոն հիացած է Մխիթարյանի խաղից

Եվրոպա լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում ուկրաինական «Զարյայի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/09/103529/]հաղթանակից[/url] (2:0) հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովեստի խոսքեր է ասել Հենրիխ Մխիթարյանի հասցեին, որն այդ խաղում [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/08/103528/]բացեց[/url] հաշիվը: «Ես հիացած եմ Մխիթարյանի խաղից: Նա ապացուցեց, որ ուժեղ և հաղթողի հոգեբանություն ունի: Նա երկար ադապտացիոն շրջան անցավ և ստիպված էր պայքարել հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար: Հենրիխը շատ աշխատեց ֆիզիկայի և տակտիկայի վրա: Որ նա տաղանդավոր է, մենք դա գիտեինք մինչև նրան ձեռք բերելը: Այժմ Մխիթարյանը լավ է խաղում ինչպես Պրեմիեր լիգայում, այնպես էլ` Եվրոպայի լիգայում և Գավաթում: Այս գոլը նրան նոր լիցքեր կհաղորդի, ինչին շատ ուրախ եմ», Մուորինյոյի խոսքերն է մեջբերել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր