Մոուրինյոն 29 խաղից հետո զիջում է Վան Գալի արդյունքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի առաջնության 31-րդ տուրում սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Էվերթոնի» հետ (1:1):
Մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Պրեմիեր Լիգայի առաջին 29 խաղերում վաստակել է 54 միավոր, դա 2 միավորով քիչ է, քան` իրեն նախորդած Լուի Վան Գալի արդյունքը 2014/15 մրցաշրջանի նույն ժամանակահատվածում: Նշենք, որ այդ մրցաշրջանում «ՄՅՈւ»-ն զբաղեցրեց 4-րդ տեղը:
Այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ում ընթանում է 5-րդ տեղում: