Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում դեկտեմբերի 9-ին
1717 թ. – ծնվել է Իոհան Իոհաիմ Վինկելմանը, գերմանացի հնագետ (մահ. 1768 թ.):
1824 թ. – Այակուչոյի ճակատամարտում Իսպանիայի նկատմամբ տարած հաղթանակով Պերուն գրեթե ապահովեց իր ակախությունը:
1883 թ. – ծնվել է Հակոբ Օշականը, արևմտահայ հայտնի գրող, ուսուցիչ և մանկավարժ (մահ. 1921 թ.):
1904 թ. – ծնվել է Արուս Ասրյանը, թատրոնի և կինոյի հայ մեծանուն դերասանուհի, անվանի ռեժիսոր Վարդան Աճեմյանի կինը:
1916 թ. – ծնվել է Քըրք Դուգլասը, ամերիկացի հանրահայտ դերասան, Հոլիվուդյան կենդանի լեգենդներից մեկը, ճանաչված դերասան Մայքլ Դուգլասի հայրը:
1942 թ. – առաջին անգամ բեմադրվեց Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը:
1957 թ. – մահացել է Ռուզաննա Վարդանյանը, թատրոնի հայ դերասանուհի (ծն. 1898 թ.):
1968 թ. – ամերիկացի գիտնական գյուտարար Դուգլաս Էնգելբարտը առաջին անգամ ցուցադրեց իր ստեղծած համակարգչային մկնիկը:
1991 թ. – Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը վերանվանվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (այժմ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (2014 թ.)):
1996 թ. – թողարկվեց Օպերա դիտարկիչի առաջին տարբերակը: