Լարսի անցակետը բաց է միայն թեթև մարդատար և երկու և ավելի կամրջակ ունեցող ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
[color=#CC0000]Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի Գորիս և Կապան քաղաքներում տեղում է թույլ ձյուն:[/color]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Լարսի անցակետը բաց է միայն թեթև մարդատար և երկու և ավելի կամրջակ ունեցող ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: