211652_close_icon
views-count9967 դիտում article-date 18:41 05-12-2016

Ժամը 17.30-ի դրությամբ Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն ժամը 17.30-ի դրությամբ Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: *** ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից պարբերաբար կապ է հաստատվում Վրաստանի ՃՇՇ ՕՀ-ի հետ, ով տեղեկատվություն է տրամադրում Լարսի ավտոճանապարհի վերաբերյալ: Նշենք, որ դեկտեմբերի 5-ի ժամը 11.00-ի դրությամբ ճանապարհը շարունակում էր մնալ փակ: Կապ է հաստատվել Հվ. Օսեթիայի ՃԿԿ ՕՀ կապիտանի հետ, ով տեղեկացրեց, որ անցակետում կուտակվել է 558 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ 120 մարդատար ավտոմեքենա, 13 միկրոավտոբուս, 5 ավտոբուս, 420 բեռնատար: Վրացական կողմը ակտիվ իրականացնում է ճանապարհի մաքրման աշխատանքներ: *** Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.03-ին կապ է հաստատվել Վրաստանի հանրապետության ՃՇՇ ՕՀ-ի հետ, ով հաղորդեց, որ Լարսի ճանապարհը փակ էր, առկա էր ձնահյուսի վտանգ: Ժամը 10.07-ին կապ է հաստատվել Վրաստանի հանրապետության՝ Լարսի անցակետում հերթապահություն իրականացնող ոստիկանության աշխատակցի հետ, ով տեղեկացրեց որ Կազբեկի շրջանում կան 20 մարդատար և 65 բեռնատար ավտոմեքենաներ: Անցակետի մոտակայքում տեղադրված են և գործում են երկու ժամանակավոր կացարաններ և 1 կունգ տիպի ավտոմեքենա: [b] ՀՀ ԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր