211652_close_icon
views-count2040 դիտում article-date 16:01 08-12-2016

Նախարար Վահան Մարտիրոսյանը ողջունել է միջազգային բեռնափոխադրումների ազատականացումը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Մոսկվայում մասնակցել է «Տրանսպորտային շաբաթ-2016» միջոցառումների շրջանակներում անցկացվող Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ պետությունների տրանսպորտի նախարարների 5-րդ խորհրդակցությանը։ Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ նախարար Վահան Մարտիրոսյանն իր ելույթում անդրադարձել է ԵՏՄ անդամ պետությունների շրջանակներում տրանսպորտի ոլորտում համագործակցության առաջնահերթություններին և հնարավորություններին։ Անդրադառնալով կաբոտաժային ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծրագրին՝ նախարարը նշել է, որ այն ուղղված է ընդհանուր շուկայի զարգացմանը և տրանսպորտային ծառայությունների որակի բարձրացմանը. «Հայաստանը ողջունում է միջազգային բեռնափոխադրումների գործընթացի ազատականացումը, ֆիզիկական և ոչ ֆիզիկական արգելքների վերացումը, որոնք խանգարում են բեռնափոխադրումների արդյունավետ իրագործմանը»,- ասել է Վ. Մարտիրոսյանը: Նախարարը կարևորել է «Համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության» նախագծի մշակումը և նշել է, որ այն կնպաստի միասնական տրանսպորտային տարածության ու տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ստեղծմանը: Նիստի ընթացքում քննարկվել են նաև ԵՏՄ անդամ պետությունների տարածքում ազատ տրանզիտային փոխադրումներին, օդային հաղորդակցության ընդլայնմանը, միջազգային ավտոմոբիլային փոխադրումներին, ենթակառուցվածքային ծրագրերին վերաբերող, և մի շարք այլ հարցեր։ Արձանագրվել է, որ մինչև 2025թ. տրանսպորտային շուկաները պետք է ամբողջությամբ բաց լինեն ԵՏՄ անդամ երկրների համար։

Նմանատիպ նյութեր