211652_close_icon
views-count3333 դիտում article-date 16:48 20-04-2017

Նախարար Վահան Մարտիրոսյանը և ITU գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստանում հեռահաղորդակության միջազգային կոնֆերանսի կազմակերպման հնարավորությունը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկ կատարած այցի ընթացքում հանդիպել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) գլխավոր քարտուղար Հոուլին Ժաոյի հետ: Երկկողմ հանդիպման ընթացքում ՀՄՄ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի հետ սերտ համագործակցությունը, քննարկվել են հետագա գործակցության հեռանկարները: Նա նաև կարևորել է Հայաստանի առավել ակտիվ ներգրավվածությունը միության աշխատանքներին, մասնավորապես, բարձր մակարդակի մասնակցությունը առաջիկա միջոցառումներին, այդ թվում` հունիսին Ժնևում կայանալիք Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովին (WSIS): Նախարարի առաջարկությամբ քննարկվել է Հայաստանում հեռահաղորդակության միջազգային կոնֆերանսի կազմակերպման հնարավորությունը: Կողմերը քննարկել են նաև ոլորտի զարգացման հիմնախնդիրներն ու մարտահրավերներն աշխարհում և մասնավորաբար Հայաստանում: Նկատի ունենալով, որ Հայաստանը տարածաշրջանում հեռահաղորդակցության ոլորտի առաջատարներից մեկն է, խոսվել է մեր երկրի դերի որոշակիացման մասին` որպես միության հետ համագործակցության տարածաշրջանային կենտրոն: Հոուլին Ժաոն սիրով ընդունել է նախարար Վահան Մարտիրոսյանի` Հայաստան գալու հրավերը: Հայաստանը Հեռահաղորդակցության միջազգային միության անդամ է 1992 թվականից:

Նմանատիպ նյութեր